Տարածաշրջան12:08, 02 Մայիս 2019
Չավուշօղլուն հայտարարել է Թրամփի՝ Թուրքիա այցելելու մտադրության մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիա կատարելիք հնարավոր այցի մասին։
Չավուշօղլուի խոսքերով, երկու նախագահների միջև կայացած վերջին հեռախոսոզրույցը դրական մթնոլորտում է անցել, թեև երկու երկրների միջև կան մի շարք անհամաձայնություններ։
Նշելով, որ Թրամփը ցանկանում պաշտոնական այց կատարել Թուրքիա, Չավուշօղլուն ասել է.
«Առայժմ հայտնի չէ, թե երբ կլինի այցը։ Այդ հանդիպման ժամանակ անշուշտ կքննարկվի Սիրիայի քրդական ուժերի, գյուլենական համայնքի, ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի, ինչպես նաև ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների հարցը»։
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի քննարկվելու են նաև թուրք-ամերիկյան տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |