Հասարակական11:49, 02 Մայիս 2019
«Ինչ զզվելի երկիր է Թուրքիան». թուրք բասկետբոլիստ

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ » թիմի խաղացող, ազգությամբ թուրք, ամերիկաբնակ Էնես Քանթերը։
Քանթերին Թուրքիայում ցանկանում են կալանավորել։ Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու մեջ։ Քանթերը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին քաղաքականության հասցեին կոշտ քննադատություններով:
Նախօրեին բասկետբոլիստը իր Twitter-ի էջում գրառում է կատարել, որտեղ դատապարտել է Թուրքիայի կառավարության և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը։
Բասկետբոլիստի դժգոհության պատճառն է դարձել այն, որ հերթական խաղից հետո Twitter-ի NBA-ի թուրքական էջը, ի տարբերություն ամերիկյան էջի, չի ցուցադրել թուրք բասկետբոլիստի ցուցանիշը խաղավարտից հետո։
Դրա վերաբերյալ սոցցանցում թուրք բասկետբոլիստը գրել է.
«Ինչ զզվելի երկիր է Թուրքիան, որը ղեկավարում է Էրդողանը։ Այսօրվա խաղի միակ թուրք ֆուտբոլիստի անունը չի հրապարակվում NBA-ի պաշտոնական թուրքալեզու էջի կողմից։ Նրանք չեն ցուցադրում «Փորթլենդի» խաղը Թուրքիայում։ Կառավարությունը մարդկանց վերահսկում է և դա խնդիր է։ Ինչպե՞ս է առհասարակ NBA-ը նման բան թույլ տալիս»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |