Ռազմական06:48, 02 Մայիս 2019
Թուրքիան Ուկրաինայից կգնի հակատանկային հրթիռներ

Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմարդյունաբերական ոլորտում նոր պայմանագիր է ստորագրվել: Թուրքիան պատրաստվում է ձեռք բերել ուկրաինական արտադրության հեռակառավարվող հակատանկային հրթիռներ:
Ուկրաինայի պետական «Ուկրօբորոնպրոմ» ռազմարդյունաբերական կոնցեռնի կազմում գործող «Սպեցտեխնոէքսպորտ» ընկերության կողմից կատարված հայտարարության համաձայն՝ Ուկրաինան Թուրքիային կվաճառի 120 մմ տրամաչափով «Konus» հակատանկային հրթիռներ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի վերջին Ստամբուլում մեկնարկած «IDEF 2019» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիայի «Մեքենաշինության և քիմիական արդյունաբերության» ընկերության և «Սպեցտեխնոէքսպորտի» միջև պայմանագիր է ստորագրվել: Պայմանագրի համաձայն՝ առաջիկայում վերանշյալ թուրքական ընկերությունը նաև կարտադրի ուկրաինական հեռակառավարվող հրթիռները:
Հրթիռների վաճառքի գինը և մատակարարման ժամկետները հստակեցվել են, առաջին խմբաքանակը Թուրքիան կստանա արդեն առաջիկա շաբաթների ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |