Իրավական07:31, 03 Մայիս 2019
Թուրքիայում մամուլի ազատության վիճակը տարեցտարի ավելի է վատթարանում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1993թ. որոշմամբ մայիսի 3-ը նշվում է որպես մամուլի ազատության համաշխարհային օր: Մամուլի և խոսքի ազատության հարցերով զբաղվող մի շարք միջազգային կազմակերպություններ համապատասխան զեկույցներ են հրապարակել:
Այդ զեկույցները վկայում են, որ Թուրքիայում մամուլի ազատության վիճակը տարեցտարի ավելի է վատթարանում:
Վերջին տարիներին մամուլի ազատության որոշ ինդեքսներում Թուրքիան «մասամբ ազատ» երկրների խմբից տեղափոխվել է «անազատ» երկրների խումբ: «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2019թ. զեկույցի համաձայն՝ Թուրքիան 180 երկրների ցանկում 157-րդն է: Իրավիճակը նույնն էր նաև 2018թ., երբ Թուրքիան 2017թ. համեմատ 4 հորիզոնականով նահանջել էր: Իսկ վերջին 12 տարվա ընթացքում Թուրքիան ընդհանուր առմամբ նահանջել է 56 հորիզոնականով:
Մամուլի միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն՝ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում 170 հրատարակչություն և լրատվամիջոց է փակվել, իսկ մամուլի շուրջ 95 տոկոսը անցել է իշխանությունների վերահսկողության տակ:
Թուրքիան ակնհայտ առաջատար է ազատազրկված լրագրողների թվով: 2019թ. դրությամբ տարբեր կազմակերպությունների տվյալների համաձայն Թուրքիայում 139-162 ազատազրկված լրագրող կա: Նրանց մեծ մասին առաջադրվել են հետևյալ երեք հիմնական մեղադրանքները՝ հեղաշրջման փորձին մասնակցություն, ահաբեկչական խմբավորման անդամակցություն և ահաբեկչության պրոպագանդա:
Երկրի կառավարությունը պնդում է, թե ազատազրկված քաղաքացիները լրագրողներ չեն, իսկ եթե լրագրողներ են, ապա մեղադրվում են ոչ իրենց լրագրողական գործունեության պատճառով: Սակայն իրականում բազմաթիվ են դեպքերը, երբ լրագրողները առանց մեղադրական եզրակացության և առանց իմանալու, թե ինչում են մեղադրվում, ամիսներ և նույնիսկ տարիներ են անցկացնում բանտում՝ սպասելով դատավարության: Իսկ երբ հրապարակվում են մեղադրական եզրակացությունները, պարզ է դառնում, որ նրանք մեղադրվում են իրենց հեղինակած հոդվածների, լուրերի, հաղորդումների հիման վրա կամ ասենք որևէ հանցանքի մեջ մեղադրվող մեկ այլ անձի հետ հեռախոսային զրույցի պատճառով:
Միջազգային հանրության ուշադրությունից չի վրիպել նաև այն փաստը, որ վերջին տարիներին Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից Թուրքիա ժամանակ մի շարք լրագրողները ևս հաճախ ձերբակալվում և կալանավորվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
մայիսի 12-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահական կորտեժի ուղղությամբ վիրավորանքներ էին հնչեցվել:
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է լրագրության վիճակին Թուրքիայում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական լրատվամիջոցի` Սիրիայի դպրոցական դասագրքերում շտկվում է «օսմանյան ամոթը»:
Թուրքիային բաժին է ընկնում ՌԴ-ի հետ ընդհանուր առևտրի 8․3%-ը։
Ըստ Թուրքիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահի՝ պետք է ջանքեր գործադրվեն՝ երաշխավորելու կանանց կյանքի իրավունքը Թուրքիայում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է դեկտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը։
«Ռուսաստանի կողմից փականի փակումն ազդել է գազի գների վրա: Եվրոպայում գազի գները հասել են պատմական բարձր մակարդակի»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |