Տնտեսական11:53, 03 Մայիս 2019
Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող իսրայելական ընկերությունը տեղափոխվում է Թուրքիա

Իսրայելի ամենահին ընկերություններից մեկը՝ 1948թ. հիմնված «Harsa»-ն, մտադիր է իր գործարանը տեղափոխել Թուրքիա: Ավելի քան կես դար Բիր Շևա քաղաքում գործող ընկերությունը պատրաստվում է նաև աշխատանքից հեռացնել իր 115 աշխատակիցներին:
Աշխատակիցների հեռացման որոշումը հրապարակվել է աշխատավորների օրը՝ մայիսի 1-ին, ինչը բուռն քննադատության ալիք է բարձրացրել երկրում: Իսրայելի Աշխատանքի գլխավոր ֆեդերացիան հայտարարել է, որ ընկերության տեղափոխումը մեծ հարված կլինի երկրի տնտեսության համար, որն առանց այդ էլ գործազրկության խնդիր ունի:
Ֆեդերացիան կոչ է արել գործարանի աշխատակիցներին՝ չընդունել իրենց ուղարկված ծանուցումները, ինչպես նաև՝ աշխատանքներ է սկսել՝ տեղափոխությունը կանխելու համար: Հայտնի է, սակայն, որ «Harsa»-ն արդեն Թուրքիայում իր գործարանի համար համապատասխան տարածք է ընտրել և որևէ կերպ չի արձագանքել հնչեցված կոչերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |