Ռազմական08:49, 06 Մայիս 2019
Թուրքիան սպառազինության ծախսերի ծավալով աշխարհում 15-րդ տեղում է

Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հետազոտման ինստիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել 2018թ․ տարբեր երկրների կողմից սպառազինության ոլորտում կատարված ծախսերի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ նախորդ տարում ընդհանուր առմամբ զինամթերքի համար աշխարհում ծախսվել է 1․822 տրիլիոն դոլար։ Դա կազմում է համաշխարհային համախառն եկամտի 2․1 տոկոսը։
Զեկույցի համաձայն՝ սպառազինության համար ամենամեծ գումարները ծախսում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանն ու Ֆրանսիան, որոնց բաժին է ընկնում այս ոլորտում կատարվող ծախսերի շուրջ 60 տոկոսը։ Առաջատարների շարքում հերթականությամբ տեղ են գտել Ռուսաստանը, Անգլիան, Գերմանիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Իտալիան, Բրազիլիան, Ավստրալիան և Կանադան։ Թուրքիան զենք-զինամթերքի համար կատարած ծախսերի ծավալով 15-րդն է աշխարհում։
Արձանագրվել է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրներն այս ոլորտում ծախսում են ընդհանուր 963 մլրդ դոլար, ինչը կազմում է համաշխարհային ծախսերի 53 տոկոսը։
Թուրքիան 2018թ․ 24 տոկոսով ավելացրել է սպառազինությանը հատկացվող գումարը՝ այն հասցնելով 19մլրդ դոլարի։ SIPRI-ի զեկույցի համաձայն՝ 2014-2018թթ․ Թուրքիայից զենքի ու զինամթերքի արտահանման ծավալները 2009-2013թթ․ համեմատ ավելացել են 170 տոկոսով։
2014-2018թթ․ Թուրքիայի ներկրած զինամթերքի 60 տոկոսի մատակարարը եղել է ԱՄՆ-ն։ Զինամթերքի 17 տոկոսը ներկրվել է Իսպանիայից, 13 տոկոսը՝ Իտալիայից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |