Քաղաքական13:58, 07 Մայիս 2019
Կարո Փայլան. «Թուրքիայում ժողովրդավարության դագաղին մի մեծ մեխ ևս խփվեց»

Թուրքիայում բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ ու արվեստագետներ քննադատել են այդ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը:
Twitter-ի իր միկրոբլոգում թեմայի վերաբերյալ քննադատական գրառումներ է կատարել նաև Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Փայլանը ընտրությունների չեղարկումից անմիջապես հետո գրել է. «Ստամբուլի ընտրությունները չեղյալ հայտարարվեցին: Ժողովրդավարության դագաղին մի մեծ մեխ ևս խփվեց»:
Ավելի ուշ, նկատի ունենալով Թուրքիայի իշխանություններին, Փայլանը նոր Tweet է արել.
«Մի լսեք նրանց, ովքեր ուզում են ԺԴԿ-ն որպես մակաբույծ ներկայացնել: ԺԴԿ-ն և ԺԴԿ-ականնները մինչև վերջին պահը շարունակելու են պայքարել ֆաշիստների դեմ՝ իրենց համերաշխությունը հայտնելով ժողովրդավարներին»:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունից Ստամբուլի քաղաքապետի պաշտոնին առաջադրված երկրի նախկին վարչապետ ու նախկին ԱԺ նախագահ Յըլդըրըմը, ըստ ԿԸՀ-ի վերջնական տվյալների, մոտ 14000-ով ավելի պակաս ձայն էր հավաքել, քան ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
Ստամբուլում պարտված իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) քաղաքի տարբեր շրջանների արդյունքները բողոքարկելուց հետո ԿԸՀ էր ներկայացրել քաղաքապետի ընտրությունը չեղարկելու և նոր ընտրություն անցկացվելու պահանջով դիմումը: Դրանից օրեր անց ԿԸՀ-ը որոշում կայացրեց չեղարկել ընտրությունները՝ չեղյալ հայտարարելով 14.000 ձայնի առավելությամբ քաղաքապետ ընտրված ընդդիմադիր ԺՀԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի մանդատը:
Թուրքիայի խոշորագույն քաղաքի քաղաքապետի նոր ընտրությունների օր է նաշանակվել հունիսի 23-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։

Ըստ պրոֆեսորի՝ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն ավելի է մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։

Փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իստալական «Micoperi» ընկերությունների հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |