Քաղաքական07:02, 07 Մայիս 2019
Էքրեմ Իմամօղլու. «Դե որ այդպես է, ուրեմն սահմանադրությունն էլ է վիճելի, նախագահի լեգիտիմությունն էլ»
Ստամբուլի ընտրված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ընտրությունների չեղարկման և իր մանդատը հետ վերցնելու որոշման առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
Նա դատապարտելով Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿՀԸ) իշխանության սպառնալիքների առջև «վիզ ծռելու» և գործիք դառնալու մեջ: Իմամօղլուն նշել է, որ նույն տրամաբանությամբ ԿԸՀ-ն կարող էր չեղարկել նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները, 2017թ. հունիսին կայացած ընտրությունների արդյունքները, երբ նախագահ դարձավ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Դե որ այդպես է, ուրեմն սահմանադրության օրինականությունն էլ է վիճելի, նախագահի լեգիտիմությունն էլ»:
Ընդդիմադիր գործիչը իշխանությունների այդ գործելաոճն անվանել է «ժողովրդավարության դեմ դավաճանական կեցվածք»։ ԿԸՀ-ի գործողությունները որակել է որպես խեղկատակություն և ասել. «Այս մարդիկ արդեն շատ ծիծաղելի իրավիճակում են հայտնվել, իսկապես նրանց վրա միայն կարելի է ծիծաղել»։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)։ Իշխող ուժը Ստամբուլում կրած պարտության հետ ոչ մի կերպ չհամակերպվեց և բողոքարկեց արդյունքները։ Ի վերջո Թուրքիայի ԿԸՀ-ն սկանդալային որոշում կայացրեց ընտրությունները չեղարկելու վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |