Տարածաշրջան06:46, 07 Մայիս 2019
Թուրքիան դատապարտել է ԱՍԱԼԱ-ի կնքահայր Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը Եռաբլուրում

Թուրքիայի արտաքի գործերի նախարարությունն արձագանքել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի»՝ ASALA-ի կնքահայր Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը Եռաբլուր պանթեոնում։
ԱՍԱԼԱ - Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA) հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն, որն ակտիվ գործունեություն է ծավալել 1975-ից մինչև 1990-ականներ։
«Մենք խոստորեն դատապարտում ենք 1973թ. հունվարի 23-ին Լոս-Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մոհմեթ Բայդարին և նրա տեղակալ Բահադիր Դեմիրին սպանած հայ ահաբեկիչ Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը Երևանում գտնվող զինվորական պանթեոնում»,- ասված է հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն Յանիկյանի հերոսացումը համարում է անընդունելի և դա որակում որպես հանցագործություն:
Նշենք, որ Գուրգեն Յանիկյանն ականտես է եղել Հայոց ցեղասպանությանը: Տեսել է, թե ինչպես են թուրքերը դաժանաբար սպանում իր ավագ եղբորը: Ամբողջ կյանքում չի մոռանում այդ զարհուրելի տեսարանը: Ծնունդով Էրզրումից է: Պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար:
Յանիկյանն իր հուշերում գրել է, որ ի սկզբանե նպատակ չի ունեցել զենք գործածելու ու արյուն թափելու, բայց հանգամանքներն են ստիպել: Նշել է, որ իրազեկող տարբեր խաղաղ միջոցներ գործի դնելու անարդյունավետությունից հետո է անցել զինված պայքարի:
Եվ ահա պայքարելով թուրքական ժխտողականության դեմ՝ 78 տարեկան հասակում (1973թ.) Կալիֆորնիայում գնդակահարել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին և նրա տեղակալին։
Դատապարտվել է ցմահ բանտարկության: 8 տարվա բանտարկությունից հետո բողոքարկվում է դատվճիռն, ու Յանիկյանին ազատ արձակում: Ազատության մեջ ապրում է ընդամենը 2 ամիս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |