Իրավական13:38, 07 Մայիս 2019
Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը մեկնաբանել է ԿԸՀ-ի որոշումը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ընտրական հարցերով պատասխանատու, փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը մեկնաբանել է Կենտրոնական ընտրական հանձնաժովի (ԿԸՀ)` Ստամբուլի ընտրությունները չեղյալ հայտարարելու և արտահերթ ընտրություններ կազմակերպելու որոշումը:
Ալի Իհսան Յավուզը պնդել է, որ եթե ԿԸՀ-ի այս որոշումը չլիներ, ապա շատ դժվար կլիներ հետագա ընտրական գործընթացները ճիշտ և անվտանգ անցկացնել:
Նրա խոսքով` օրենքն ամբողջովին ոտնահարվել է, անտեսվել է և այդ օրենքի փոխարեն ընդդիմությունը իր օրենքն է ընդունել:
«Ոչ ոք չէր կարող սա վերահսկել, քանզի երբ մեկ անգամ արտոնություն եք տալիս, հաջորդ անգամները չեք կարող կանխել: Ուղուց շեղված բան կար: ԿԸՀ-ի որոշմամբ` այն հարթվեց: Սակայն ովքեր պատասխանատու են եղել այդ հարցում, նրանց մասով մենք մեկ առ մեկ հանցագործության վերաբերյալ հաղորդում ենք տալու»,-ասել է Յավուզը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)։
Ստամբուլում պարտված իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) քաղաքի տարբեր շրջանների արդյունքները բողոքարկելուց հետո ԿԸՀ էր ներկայացրել քաղաքապետի ընտրությունը չեղարկելու և նոր ընտրություն անցկացվելու պահանջով դիմումը: Դրանից օրեր անց ԿԸՀ-ը որոշում կայացրեց չեղարկել ընտրությունները՝ չեղյալ հայտարարելով 16.000 ձայնի առավելությամբ քաղաքապետ ընտրված ընդդիմադիր ԺՀԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի մանդատը:
Թուրքիայի խոշորագույն քաղաքի քաղաքապետի նոր ընտրությունների օր է նաշանակվել հունիսի 23-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |