Քաղաքական10:37, 08 Մայիս 2019
Դավութօղլուն և Գյուլը քննադատել են Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու որոշումը
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին վարչապետ, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն քննադատել են Թուրքիայի Բարձրագուն ընտրական խորհրդի (ԲԸԽ) մայիսի 6-ին կայացրած որոշումը, որով չեղարկվել էին Ստամբուլի քաղաքապետի ընտրության արդյունքները։
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, հիշեցնելով 2007թ. Թուրքիայի նախագահի պաշտոնում իր ընտրությունը չեղարկող ՍԴ-ի որոշման մասին, հետևյալ գրառումն է կատարել Twitter-ի իր էջում.
«Այն զգացողությունները, որ ունեցել էի 2007թ. Սահմանադրական դատարանի ընդունած «367-ի որոշման» ժամանակ, կրկին ապրեցի մեկ այլ գերագույն դատարան համարվող Բարձրագույն ընտրական խորհրդի երեկ ընդունած որոշումից հետո։ Ցավոք նույն տեղում դոփում ենք»։
Իսկ Դավութօղլուն իր գրառման մեջ ընդգծել է, որ Թուրքիայի քաղաքական ավանդույթի ամենակարևոր արժեքը ժողովրդին պատկանող վերջին խոսքի իրավունքն է, որն արտահայտվում է ընտրությունների միջոցով: «Անկախ արդարացումներից և փաստարկներից մարտի 31-ի ընտրություններից հետո տեղի ունեցածը և Բարձրագույն ընտրական խորհրդի՝ ընտրության արդյունքները չեղարկող որոշումը պատճառ են դարձել այս հիմնարար արժեքի վնասմանը»:
Թուրքական աղբյուրի բնորոշմամբ՝ նախկին պաշտոնյանները նման հայտարարություններով բացահայտորեն աջակցում են Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺՀԿ-CHP)-ը, որի թեկնածուն՝ Էքրեմ Իմամօղլուն, հաղթել էր Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |