Իրավական08:31, 08 Մայիս 2019
Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող Հասան Ջեմալը մեղադրվել է ահաբեկչական խմբավորման պրոպագանդայի մեջ

Երիտթուրք պարագլուխներից Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, դատարանի որոշմամբ տուգանվել է 3․360 թուրքական լիրայով (շուրջ 540 ԱՄՆ դոլար)։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսացության» (PKK) օգտին քարոզչոթյուն անելու մեջ։
Ստամբուլի ծանր հանցագործությունների 36-րդ դատարանը Ջեմալին նախ դատապարտել է 1 տարի 6 ամիս 22 օր ազատազրկման։ Իսկ դրանից առաջ նա ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու մեղադրանքով Ստամբուլի 22-րդ դատարանի որոշմամբ դատապարտվել էր նաև 1 տարի 3 ամիս ազատազրկման։
Դատարանը նախ միավորել է երկու պատիժները, ապա դրանք փոխարինել դրամական տուգանքով։ Սակայն հաշվի առնելով մեղադրյալի՝ նախկինում ևս դատարանի առաջ կանգնած լինելու հանգամանքը, դատարանը չի հետաձգել վճռի իրագործումը։
Հասան Ջեմալին առաջադրված մեղադրանքի համար հիմք է հանդիսացել 2015 թ․ դեկտեմբերի 4-ին ընդդիմադիր «T24» թերթում Սիլվան բնակավայրի մասին հրապարակված «Նրանք վիշտն ու մահը մեզ համար այնքա՜ն սովորական են դարձրել․․․» հոդվածը։ Ըստ մեղադրանքի՝ այդ հոդվածում լրագրողը արդարացնում է ՔԲԿ-ի գործունեությունը՝ այդպիսով կատարելով ՔԲԿ-ի օգտին քարոզչություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |