Հասարակական13:15, 10 Մայիս 2019
Ըստ սոցհարցումների՝ Ստամբուլում Իմամօղլուն 2 միավորով առաջ է իշխող կուսակցության թեկնածուից

Թուրքիայի «Կոնսենսուս» հետազոտությունների կենտրոնը սոցհարցում է անցկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ստամբուլի ընտրությունները չեղյալ հայտարարվելուց հետո։
Հետազոտական կենտրոնի ղեկավար Մուրաթ Սարըն փոխանցել է, որ ըստ անցկացված հարցումների արդյունքների՝ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն 2 միավորով առաջ է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուից՝ Բինալի Յըլդըրըմից։
Նա նշել է, որ հարցումները իրականացվել են ապրիլի 21-22, որոնց մասնակցել է 40․000 մարդ։ Հարցումների մասնակիցների 54․96%-ը հայտնել է, որ իր ձայնը տալու է ընդդիմադիր թեկնածուին։
Պարզվել է, նաև որ Իմամօղլուին դեմ քվեարկողների մեծամասնությունը 18-29 տարիքային խմբի ներկայացուցիչներ են։
Սարըի խոսքով՝ հարցմանը մասնակցած վերոհիշյալ տարիքային խմբի 42․2%-ն ասել է, որ կքվեարկի Յըլդըրըմի օգտին։
Հարցմանը մասնակցած 30-39 տարիքային խմբի ներկայացուցիչների 49%-ը, 40-49 տարիքայի խմբի 44․9%-ը, իսկ 60-ից բարձր քաղաքացիների՝ 47․2%-ը պատրաստ է իր քվեն տալ Իմամօղլուին։
«Կոսենսուսի» ղեկավարի տվյալներով՝ հարցումների արդյունքում կանխատեսվում է, որ Իմամօղլուն կստանա 50․2%-ը, իսկ Յըլդըրըմը՝ 48․1% քվե։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |