Քաղաքական07:47, 10 Մայիս 2019
Քուրդ զինյալն աջակցել է Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուին
Թուրքական լրատվամիջոցներում ուշագրավ տեսանյութ է հայտնվել, որտեղ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կին զինյալներից մեկն աջակցություն է հայտնել ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ՔԲԿ-PKK) Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին։
Բեսե Հոզաթ կեղծանունով քուրդ զինյալը, տեսանյութում աջակցություն հայտնելով Իմամօղլուն հունիսի 23-ին կայանալիք Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, ասել է․
«Հունիսի 23-ին քրդերն աջակցություն կհայտնեն նրան, ով դեմ դուրս կգա Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունների ֆաշիստական դաշինքին։ Եթե դա լինի Իմամօղլուն, ապա նրանք աջակցություն կհայտնեն Իմամօղլուին»,-ասել է PKK-ի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների շրջանակներում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել Իմամօղլուն։ Որոշ ժամանակ անց Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց չեղարկել դրանք և անցկացնել նոր ընտրություններ։ Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները կայանալու են հունիսի 23-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |