Իրավական11:50, 13 Մայիս 2019
Էրդողանի «հոգեզավակը» դանակահարվել է Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին աջակցելու համար

Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից «հոգեզավակ» հայտարարված Գյոքնուր Դամաթը իր աջակցությունն է հայտնել ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուին Ստամբուլում կայանալիք քաղաքապետի ընտրություններում:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) թեկնածուի նախընտրական քարոզարշավի համար ժողովրդի կողմից իրականացվող բարեգործական ակցիային մասնակցել է նաև Գյոքնուր Դամաթը: Վերջինս ակցիայի շրջանակում սոցիալական ցանցում գրառել է CHP-ի նախընտրական կարգախոսը ('Her şey çok güzel olacak'/«ամեն ինչ լավ է լինելու») և 20 թուրքական լիրա փոխանցել բանկային հաշվին:
Դամաթի այդ գրառումը իշխող «Ադարություն և զարգացում կուսակցության» հետևորդների բուռն քննադատությանն է ենթարկվել, ինչի հետևանքով 1 անձի կողմից դանակահարվել է: Տուժածը թեթև վնասվածք է ստացել:
Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Նշենք, որ Գյոքնուր Դամաթը որոշ ժամանակ առաջ տառապում էր կրծքագեղձի քաղցկեղով: Նախագահ Էրդողանը այդ հիվանդության դեմ պայքարելու համար նրան իր հոգեզավակն էր հայտարարել:
Հիշեցնենք, որ Իմամօղլուն մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել, սակայն կարճ ժամանակ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքները չեղյալ էին հայտարարվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |