Քաղաքական08:00, 13 Մայիս 2019
Թուրքիան կոշտ է արձագանքել կտտանքների դեմ պայքարի թեմայով Գերմանիայի կոչին
Թուրքիայում շուրջ մեկ տարի բանտարկված մնալուց հետո Գերմանիային արտահանձված լրագրող Դենիզ Յուջելը պատմել է բանտում իր հանդեպ կիրառված հոգեբանկան և ֆիզիկական բռնության մասին։
Թուրքիայում դեռևս շարունակվող դատավարության շրջանակներում Բեռլինում ցուցմունք տված Յուջելը պատմել է, որ Սիլիվրիի բանտում 3 օր անդադար կտտանքների է ենթարկվել։ Նրա խոսքով՝ դա եղել է կամ անմիջապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով, կամ նրա կողմից թիրախավորվելու պատճառով։ «Այսպես թե այնպես՝ ինձ հետ պատահածի համար միակ պատասխանատուն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է», - ասել է լրագրողը։
Յուջելի հայտարարությունից հետո Գերմանիայի արտգործնախարարության խոսնակն Անկարային կոչ է արել հավատարիմ մնալ «Կտտանքների դեմ պայքարի» մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին։
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն իր հերթին հանդես է եկել պատասխան հայտարարությամբ՝ պնդելով, որ այդ մեղադրանքներն անհիմն են։ Նա նաև զարմանալի է համարել այն հանգամանքը, որ Գերմանիայի պետական մարմինները լուրջ են վերաբերվում «Թուրքիան սևացնել ցանկացող նմանատիպ անհիմն մեղադրանքներին»։
Աքսոյը նշել է, որ Թուրքիան կտտանքների և վատ վերաբերմունքի դեմ պայքարին ուղղված ՄԱԿ-ի բոլոր կոնվենցիաների անդամ է և հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին։
Հիշեցնենք, որ թուրքական ծագմամբ Գերմանիայի քաղաքացի, գերմանական «»Die Welt» թերթի լրագրող Դենիզ Յուջելը Ստամբուլում ձերբակալվել էր 2017թ․ փետրվարի 14-ին։ Մեկ տարի Սիլիվրիի բանտում անցկացնելուց հետո 2018թ․ փետրվարի 16-ին նրա վերաբերյալ մեղադրական եզրակացություն էր կազմվել։ Յուջելը մեղադրվել էր «Ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու» և «ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք տարածելու» մեջ։ Նույն օրը վերջինս ազատ էր արձակվել և վերադարձել Գերմանիա, իսկ վերոնշյալ մեղադրանքի հիման վրա դատավարությունը դեռևս շարունակվում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |