Տարածաշրջան07:40, 13 Մայիս 2019
Դիվանագիտական սկանդալ՝ թուրք դեսպանի մասնակցությամբ (տեսանյութ)

Ղրղզստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջենգիզ Քամիլ Ֆըրաթը սկանդալային իրավիճակում է հայտնվել։
Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կազմակերպվել է խնջույք, որին մասնակցել է թուրք դեսպանը: Հրավիրյալների մեջ է եղել նաև Օրհան Քըլըչը, որը թուրքական կայքի պնդմամբ՝ գյուլենական դպրոցի տնօրենն է եղել։ Դահլիճը լքելուց առաջ թուրք դեսպանն ասել է.
«Մենք ձեր երկրում 35մլն դոլարի ներդրում ենք անում, իսկ դուք մեզ նրանց հետ միևնույն սեղանի շուրջ եք նստացնում։ Դուք ինչպե՞ս եք այստեղ հրավիրել ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցչին։ Եվ սա անում եք ռամադանի ժամանա՞կ։ Ասեմ ձեզ, որ դուք պետք է ընտրեք, կամ Թուրքիան, կամ ահաբեկչական կազմակերպությունը։ Այդ մարդը մահմեդական էլ չէ։ Ես այս մասին կզեկուցեմ նախագահին»։
Աղբյուր` Yenisafak
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

16:56, 17 ապր
ԱՄՆ-ն փորձում է կանխել բախումը Թուրքիայի ու Իսրայելի միջև
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

17:17, 16 ապր
Türkiye Gazetesi. «Մայիսին PKK-ն ինքնալուծարվելու է»
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

10:52, 15 ապր
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները
Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |