Հասարակական06:26, 13 Մայիս 2019
Թուրքիայում Արթուր անունով հայ ներկայացող տղան ուղիղ եթերում իսլամ է ընդունել (տեսանյութ)

Նախօրեին Թուրքիայում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ ներկայացող տղան ուղիղ եթերում իսլամ է ընդունել։ Տղան նաև անվանափոխ է եղել և ընդունել թուրքական Նիհաթ անունը։
Իսլամի ընդունումը տեղի է ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շուի տարրեր ունեցող խիստ քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։ Ի դեպ, Հաթիփօղլուն նախասիրություն ունի ուղիղ եթերով ցուցադրել, թե ինչպես են այլ կրոնների ներկայացուցիչներն իսլամ ընդունում։
2014-ին նմանատիպ ևս մի դեպք էր պատահել, երբ հայ կինը նրա հաղորդման ժամանակ ընդունել էր իսլամ։
Թուրք աստվածաբանն իր խոսքում նշում է, որ նախապես ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը: Թուրքական աղբյուրը նշում է, որ Արթուրը 21-րդ մարդն է, ով Հաթիփօղլուի հաղորդման ժամանակ կրոնափոխ է լինում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |