Հասարակական14:56, 13 Մայիս 2019
«Թուրքիայում հայերի շրջանում կրոնափոխությունը տարերային բնույթ չի կրում». թուրքագետ
Այս օրերին թուրքական մամուլը լայնորեն տարածվել է տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես է Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղան ուղիղ եթերում իսլամ ընդունել:
Թեմայի շուրջ «Ermenihaber.am»-ը զրուցել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ:
Նա նշել է, որ տվյալ հաղորդումը միտված է իսլամը քարոզելուն, և այս հաղորդման շրջանականերում իսլամ են ընդունել արդեն 21 մարդ՝ այդ թվում Արթուրը: Իսկ հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն Թուրքիայում բավականին ճանաչված անձնավորություն է, իսլամի քարոզիչ է, և վերջերս էլ Էրդողանի կողմից նշանակվել էր Գազիանթեփի իսլամագիտության համալսարանի ռեկտոր:
«Սա առաջին դեպքը չէ, երբ թուրքական հեռուստաընկերության եթերում հայն իսլամ է ընդունում: Մի քանի տարի առաջ թուրքական մամուլում տարածվեց տեսանյութ այն մասին, թե ինչպես է մի հայ կին իսլամ ընդունում: Հայ կնոջ իսլամ ընդունելու մասին մեկ այլ դեպք հայտնվել էր թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում 2015թ.: Չնայած այս դեպքերը հանրային բարձր հնչեղություն են ստացել, բայց կրոնափոխությունը հայերի շրջանում տարերային բնույթ չի կրում:
Այս խմորումները հիմնականում ընթանում են Հայաստանից գնացած քաղաքացիների շրջանում, ինչն էլ մատնում է նրանց շրջանում առկա խնդիրները, որոնք կարող են բազմազան լինել՝ սկսած խառնամուսնություններից մինչև Թուրքիայում, օտար միջավայրում հիմնավորվելու ձգտումը»,- նշել է թուրքագետը:
Անահիտ Վեզիրյանի կարծիքով՝ հենց այս խնդիրների համատեքստում կարելի է դիտարկել նաև այն հանգամանքը, որ իսլամ ընդունող հայերի կրոնափոխությունը հրապարակայնացվում է: Մյուս կողմից էլ Թուրքիայում տիրող իսլամի քարոզչությունը խրախուսում է հենց այս մեթոդին դիմելը:
Ըստ Վեզիրյանի՝ տղայի խոսքերից պարզ է դառնում, որ նա տեղի ավանդական (թուրքահայ) համայքնի ներկայացուցիչ չէ: Տղայի ներկայացմամբ՝ ինքը 13 տարեկան է և Թուրքիայում է գտնվում արդեն 12 տարի: Հաղորդման ժամանակ նշվել է, որ մայրը հայ է և քրիստոնյա: Հոր մասին որևէ տեղեկություն չի հայտնվել, նշվել է, որ խորթ հայր ունի, որի կրոնական և ազգային պատկանելիության մասին ոչինչ չի նշվել, ինչից կարելի է ենթադրել, որ խորթ հայրը տեղացի քուրդ կամ թուրք կարող է լինել:
«Հայաստանը պետք է հետևի Թուրքիայում բնակվող հայաստանցիների հիմնախնդիրներին, սակայն պետք է նշել, որ դրանց վրա ազդելու լծակներ, բնականաբար, չունի: Թերևս այստեղ պետք է անդրադառնալ Պոլսի հայոց պատրիարքության դերին: Ինչպես գիտենք, հայաստանցիները Թուրքիայում ապօրինի են բնակվում և անգամ երեխաները ոչ թուրքական, ոչ էլ հայկական դպրոց չեն կարող հաճախել: Բացի այդ հայաստանցիները մեկուսացած են ավանդական համայնքից և անգամ օտարվում են վերջինի կողմից: Հենց այստեղ է, որ պատրիարքությունը պետք է ցույց տա իր դերը՝ հայաստանցիներին ինտեգրելով համայնքային կյանքի մեջ»,- եզրափակել է Վեզիրյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |