Տարածաշրջան06:56, 14 Մայիս 2019
Reuters.«Թուրքիան քննարկում է S-400-ների մատակարարման հետաձգումը»

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ճգնաժամային լարվածություն առաջացրած ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցը շարունակում է մնալ բանակցությունների առարկա: Թուրքիայի կողմից S-400-ների գնման գործարքի շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալու համար բանակցություններ են ընթանում։
Ըստ «Reuters» գործակալության՝ Թուրքիան ԱՄՆ-ի պահանջով համաձայնել է հետաձգել S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը։
Ավելի վաղ թուրք պաշտոնյաները հայտնել էին, որ Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը կմատակարարվեն 2019 թվականի հուլիսին։
Ըստ համացանցում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է մատակարարումը հետաձգել մինչև 2020թ.:
Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել էր ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ գնահատելու S-400 և F-35-երի ռիսկերը, սակայն ԱՄՆ-ն մերժել էր այդ առաջարկը։ Այժմ տարածված և դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է դրական արձագանքել համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկին, եթե Թուրքիան հետաձգի մատակարարման իրականացումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |