Ռազմական09:46, 14 Մայիս 2019
Թուրքիայում առաջին տեղական ուղղաթիռի շարժիչներն են արտադրել

Թուրքիայի օդուժի կարիքները բավարարելու համար թուրքական ավիացիոն և տիեզերական արդյունաբերության շարժիչաշինական ընկերությունը (TEI) ուղղաթիռային շարժիչներ է արտադրել:
Դրանք տեղադրվելու են Թուրքիայում ամբողջությամբ տեղական միջոցներով արտադրվող ամերիկյան «Sikorsky 109 BlackHawk»-ի թուրքական մոդելի «Kara şahin» (Սև բազե) բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների վրա: «T700-TEI-701D» անունը ստացած 2000 ձիաուժ հզորությամբ շարժիչները կարող են տեղադրվել նաև թուրք-իտալական համատեղ արտադրության «Atak» հարվածային ուղղաթիռների վրա:
Արտադրված շարժիչների հանձնման համար կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը: Վերջինս նշել է, որ նմանատիպ նախագծեր իրականացնելու համար սովորաբար երկար ժամանակ է պահանջվում՝ հորդորելով արագացնել աշխատանքները:
Թուրքիայի ավիացիոն և տիեզերական արդյունաբերության շարժիչաշինական ընկերությունը (TEI) ղեկավար Մահմութ Ֆարուք Աքշիթն էլ տեղեկացրել է, որ պատրաստվում են ընդհանուր առմամբ արտադրել Kara şahin» (Սև բազե) բազմանպատակային ուղղաթիռների 236 շարժիչ:
«Մեր բանակի կարիքների համար Թուրքիայում տեղական միջոցներով Sikorsky ուղղաթիռների արտադրությունը 3,2 մլրդ դոլարանոց հսկայան նախագիծ է, որի շրջանակներում ուղղաթիռների համար տեղական շարժիչներ արտադրելն ընկած է մեզ վրա: Ուղղաթիռի արտադրությունը իրականացնում է Թուրքիայի ավիացիոն և տիեզերական արդյունաբերությունը: Ուղղաթիռների ողջ էլեկտրատեխնիկան արտադրում է «ASELSAN»-ը (Թուրքական պետական խոշորագույն ռազմաարդյունաբերական ընկերությունը-խմբ.): 3 խոշոր գործակիցներով կիրականացնենք տեղական «Սև բազե»- թռիչքը: 20 տարվա ընթացքում 236 այդպիսի շարժիչ է արտադրվելու ու փոխանցվելու բանակին»,- ասել է Աքշիթը:
Վերջինս նշել է նաև, որ թուրքական արտադրության առաջին ուղղաթիռի շարժիչները բանակին փոխանցվելուց հետո իրենց կողմից 30 տարի տեխնիկապես կսպասարկվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |