Հասարակական06:22, 15 Մայիս 2019
Կարո Փայլանը բողոք կներկայացնի դատախազություն հայ տղայի կրոնափոխության հարցով

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է օրերս Թուրքիայում և Հայաստանում մեծ աղմուկ հանած 13-ամյա Արթուր անունով հայ տղայի կրոնափոխության հարցին։
Twitter միկրոբլոգում հայ պատգամավորը մասնավորապես գրել է. «Խոսեցի Հաթիփօղլուի կողմից շահագործված երեխայի մոր հետ։ Մայրն ասաց, որ իր որդու ներկայությունը հաղորդմանը տեղի է ունեցել առանց իր համաձայնության։ Պաշտոնական բողոք եմ հղելու Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրուրդ (RTÜK) և դատախազություն՝ ընդդեմ անչափահասներին շահագործող այս հաղորդման»։
Ինչպես հայտնի է, Արթուրը մասնակցել էր թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր պարուկանող հաղորդմանը, որի ընթացքում ուղիղ եթերում ընդունել էր իսլամ: Նա հրաժարվել էր ոչ միայն քրիստոնեական հավատքից, այլ նաև «Արթուր» անունից՝ ընդունելով թուրքական «Նիհաթ» անունը։
Հաղորդավարը հայտարարել էր, թե իրենք նախապես ստացել են Արթուրի մոր և խորթ հոր համաձայնությունը, սակայն Արթուրի մայրը հայկական լրատվականներից մեկի հետ զրույցում ասել է, որ իր զավակը չի ընդունել իսլամ, պարզապես իրենց մոլորեցրել են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |