Իրավական08:00, 15 Մայիս 2019
Զինված հարձակման փորձ՝ Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիայի իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչություն, որը պետք է տեղի ունենար խորհրդարանում (մեջլիսում):
Ըստ տեղեկության՝ մեկ 1 տղամարդ և 1 կին մտել են Թուրքիայի խորհրդարանի շենք և հայտնել, որ նշանակված հանդիպում ունեն «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մահմութ Թանալի հետ։
Իրավապահ մարմինների կողմից իրականացված ստուգման ժամանակ զինյալները փորձել են պատանդ վերցնել անվտանգության աշխատակիցներին, սակայն շատ շուտով վնասազերծվել են։
Թուրքական աղբյուրի համաձայն՝ բերման ենթարկածները Թուրքիայում ահաբեկչական հայտարարված ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամներ են:
Նրանց մոտից հայտնավբերվել են մի շարք պայթուցիկներ, որոնք ամրացված են եղել մարմնի տարբեր մասերին։ Բերման ենթարկվածները հետախուզվում էին անվտանգության ուժերի կողմից, որպես վտանգավոր հանցագործներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Թուրքիայի իշխանությունները ԺՀԿ-ական Էսենյուրթի արդեն նախկին քաղաքապետին մեղադրում են իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «PKK»-ի անդամ լինելու մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |