Իրավական13:43, 15 Մայիս 2019
Թուրքիայում երեխաների անվտանգությունն ապահովված չէ

Թուրքիայում գործող «Ուսումնատենչ երեխաների կրթության հիմնադրամը» կազմակերպել է երեխաների իրավունքներին նվիրված աշխատաժողով, որի արդյունքում թեմայի վերաբերյալ զեկույց է հրապարակվել։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում երեխաներին հաճախ ստիպում են աշխատել, զրկում են դպրոց հաճախելու իրավունքից, ենթարկում սեռական բռնության։ Արձանագրվել է, որ 2017թ․ այս երկրում սեռական ոտնձգությունների է ենթարկվել 18․623 երեխա։
Աշխատող երեխաների թիվը 2012թ․ Թուրքիայում կազմել է 601․000, 2016թ․՝ 709․000, իսկ 2018թ․ հատել է 2 միլիոնի սահմանը։ Ընդ որում՝ ամեն 10 աշխատող երեխայից 8-ը որպես աշխատող գրանցված չէ։
Զեկույցում ներառվել են նաև տվյալներ սիրիացի փախստականների վերաբերյալ։ Հեղինակները նշել են, որ սիրիացի փախստականների ավելի քան 45 տոկոսը երեխաներ են։ Այդ երեխաներից շուրջ 400․000-ը Թուրքիայում զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից։ Ընդհանուր առմամբ 2016-2017թթ․ Թուրքիայում դպրոց է հաճախել աշակերտական տարիքի երեխաների 96 տոկոսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |