Տարածաշրջան11:17, 16 Մայիս 2019
Իրաքն ու Թուրքիան պատրաստվում են խորացնել երկկողմ հարաբերությունները

Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրաքի վարչապետ Ադել Աբդելմեհդին:
Հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում խոսել են հանդիպման մանրամասներից։ Էրդողանի խոսքերով ձեռք է բերվել պայմանավորվածություն ռազմական և անվտանգության ոլորտում պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև վճռականորեն պայքարել Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), գյուլենական համայնքի և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ։
Կողմերը կարևորություն են տվել Քիրքուք-Ջեյհան նավթամուղի վերականգման աշխատանքներին: Նավթամուղը վնասվել էր ԻՊ-ի ահաբեկիչների հարձակման հետևանքով։
Էրդողանը պնդել է, որ Իրաքն ու Թուրքիան նպատակ ունեն մեծացնել առևտրաշրջանառության ծավալները, այս պահին այն կազմում է 20 մլրդ դոլար։
Նշվել է, որ այդ հարցը քննարկվելու է ընթացիկ տարում Իրաք կատարելիք Էրդողանի այցի ժամանակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |