Միջազգային07:29, 16 Մայիս 2019
Թուրքիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ կոնգրես
Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել օրինագիծ, որով նախատեսվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել, եթե Թուրքիան չհրաժարվի ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը գնելու գործարքից:
Օրինագծին աջակցություն են ցուցաբերել «Հանրապետական» և «Դեմոկրատական» կուսակցությունների մի շարք անդամներ։
Թեմայի շուրջ խոսել է հանրապետական պատգամավոր Մայքլ Մաքքոլը,ո վ նաև կոնգրեսի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ է, ինչպես նաև օրինագծի համահեղինակներից է։
«Թուրքիան մեր հին դաշնակիցն է, բայց նրանք կանգնած են հստակ ընտրության առջև։ Եթե Անկարան ձեռք բերի ռուսական ՀՕՊ համակարգերն, ապա ԱՄՆ-ն պետք անմիջապես պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ և ԱՆկարային հանից F-35 նոր սերնդի ամերիկյան կործանիչների նախագծից։ Մեր օրինագիծը, որը ներկայացվել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատին, պետք ընկալվի որպես յուրատեսակ հաղորդագրություն, առ այն, որ Թուրքիան պետք է կատարի ընտրություն. լինել Ռուսաստանի թե ՆԱՏՕ-ի դաշնակից։ Հուսով եմ Էրդողանը ճիշտ որոշում կկայացնի, դրանից է կախված մեր դաշինքի ապագան»,- ասել է կոնգրեսմենը։
Օրինագծում մասնավորապես առաջակվում է Թուրքիայի նկատմամբ կիրառել CAATSA օրենքը («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |