Քաղաքական07:05, 16 Մայիս 2019
Թուրքիայի ԱԳՆ-ն քննդատել է Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ կասկածվողներին ազատ արձակելու Հունաստանի որոշումը
Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Թուրքիայում ահաբեկչական համարվող, ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) 9 անդամի ազատ արձակման որոշմանը: Նրանք կալանավորվել էին Հունաստանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով:
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարություն է արել, որտեղ նշվում է. «Անհանգստությամբ ենք արձանագրում, որ Հունաստանը անվտանգ ապաստանի է վերածվել այնպիսի ահաբեկչական կառույցների համար, ինչպիսիք են` DHKP-C-ն, Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) և Ֆեթուլլահական կազմակերպությունը»:
Աքսոյը ընդգծել է, որ Թուրքիայի համար անընդունելի է, որ երկրում ահաբեկչական համարվող վերոհիշյալ կառույցներին Հունաստանում օգնում են, համակրում, հանդուրժում, ինչը դեմ է ահաբեկչության դեմ պայքարի պարտավորություններին:
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ DHKP-C-ն ԵՄ-ում նույնպես ահաբեկչական կազմակերպությունների ցանկում է դասվում և հունական դատարանի ընդունած որոշումը բնութագրվում է որպես խոչընդոտ Եվրոպայում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ջանքերին:
Հիշեցնենք, որ Հունաստանի ոստիկանության կողմից բացահայտվել էր, որ հիշյալ անձինք Էրդողանի՝ Հունաստան կատարած այցին ընդառաջ ծրագրել էին նրա դեմ մահափորձ իրականացնել` օգտագործելով նռնակներ, նռնականետեր և մոլոտովյան կոկտեյլներ:
Նշվում է, որ «մահափորձի» ծրագրում Էրդողանին տրվել էր «կարիճ» (Akrep) ծածկանունը:
Ոստիկանության ստացած տվյալների համաձայն` Թուրքիայի նախագահի ուղղությամբ պետք է երկու կողմից գործի դրվեին նռնականետեր, այդ ընթացքում էլ DHKP-C-ի մի խումբ անդամներ հարձակվեին Էրդողանին ուղեկցող ավտոշարասյան վրա:
Հավելենք, որ DHKP-C-ի անդամները ձերբակալվել էին 2017թ. նոյեմբերին Աթենքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |