Տնտեսական07:35, 17 Մայիս 2019
ԱՄՆ-ն չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չեղարկում է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը:
Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան դուրս է եկել ԱՄՆ-ի հետ առևտրի արտոնյալ ռեժիմն ապահովող «Արտոնությունների ընդհանրացված համակարգի» (GSP) երկրների ցանկից:
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Թուրքիայի տնտեսության զարգացման մակարդակը բավականին բարձրացել է, բացի այդ՝ Թուրքիան արդեն դուրս է եկել առևտրի արտոնյալ ռեժիմի համաձայնություններից, որոնք ունեցել է մի շարք այլ զարգացած երկրների հետ:
Թրամփն ընդգծել է, որ այդ որոշման մասին մարտի 4-ին տեղեկացրել է կոնգրեսին:
«Հիմնվելով Թուրքիայի տնտեսական զարգացման մակարդակի վրա, անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի կարգավիճակը որպես զարգացող ստացող երկիր»,- նշվում է հաղորդագրությունում:
Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ պայմանագիրը կդադարի գործել մայիսի 17-ից:
Հիշեցնենք, որ այժմ Թուրքիայից ԱՄՆ ներկրվող ապրանքները կհարկվեն սահմանված ընդհանուր հիմունքների համաձայն: Թուրքիան GPS երկրներին էր միացել 1975թ.:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |