Հասարակական17:52, 20 Մայիս 2019
Կարո Փայլան․ «Պիտի միշտ Արթուրի կողքին լինեմ»
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է ստամբուլահայ 13-ամյա հայ պատանի Արթուրի հետ, ով դարձել էր թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման «զոհը»։
Հաթիփօղլուն Արթուրին համոզել էր ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ «Իսլամի ընդունումը» տեղի էր ունեցել Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։
Փայլանը Արթուրի հետ հանդիպումից լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը։
«Հանդիպեցի Արթուրին։ Նա լավ է։ Միշտ պիտի նրա կողքին լինեմ։ Կանեմ ամեն ինչ, որ նրան պաշտպանեմ չարից»,- գրել է Փայլանը։
Հիշեցնենք, որ Արթուրի մայրը՝ Ermenihaber-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է և գնում է հայկական եկեղեցի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԱՄՆ-ն արհեստական բանականության համար կիրառվող չիպերի արտահանման սահմանափակումներ է մտցրել մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է 2025-ին Թուրքիայում ապրող ընտանքիների համար իրականացվելիք աջակցության ծրագրերին:
Լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Թուրքիայի քաղաքացիներից հետո հիվանդանոց դիմող սիրիացիներին առաջնահերթություն է տրվում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը և Խուրելսուխին կստորագրեն համագործակցության մասին ավելի քան 10 համաձայնագիր։
Էսա Էշ Շեյբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել:
Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում եվրոպական երկրների համար:
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Բեշիքթաշի քաղաքապետի կալանավորումից հետո հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված հայտարարությամբ։
ԱՄՆ-ն արհեստական բանականության համար կիրառվող չիպերի արտահանման սահմանափակումներ է մտցրել մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |