Քաղաքական07:29, 21 Մայիս 2019
Էրդողանի նախկին խորհրդական․ «Իշխանությունները ընտրություններից դաս են քաղել, բայց՝ կիսատ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին խորհրդական, «Karar» թերթի թղթակից Աքիֆ Բեքին անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման խնդրին։ Ըստ նրա՝ Թուրքիայի իշխանությունները որոշակի դաս են քաղել մարտի 31-ի ընտրությունների արդյունքներից:
«Բայց ինչպես երևում է, նրանց քաղած դասը կիսատ է», - հավելել է Բեքին։
Մայիսի 21-ին հրապարակված իր հոդվածում Էրդողանի նախկին խորհրդականը նկատել է տալիս, որ արդեն ընտրություններում կրած պարտությունն իշխող կուսակցությանը ստիպել է ուշքի գալ ու մի փոքր հանդուժողականություն դրսևորել։
«Մարտի 31-ի գիշերվանից հետո նախագահ Էրդողանն արդեն իսկ դադարել էր օգտագործել ընդդիմադիրների կազմած «Millet İttifakı»/ «Ազգային դաշինք»-ի մասին «Ստոր դաշինք» («Zillet İttifakı») արտահայտությունը։ Նա նաև այլևս չի օգտագործում «Ավազակների քառյակ» պիտակը, որով պիտակավորում էր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) «İyi», «Saadet» և «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունների կազմած դաշինքը»։
Բայց և այնպես իշխանությունները, ըստ հեղինակի, շարունակում են խոսել սպառնալիքների լեզվով։
«Հոնքերը կիտելու, մատ թափ տալու, ակնարկներով սպառնալիքներ հնչեցնելու սովորությունները դեռ շարունակվում են»։
Բեքիի խոսքով, սակայն, մարտի 31-ի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ոչ մի իշխանական ուժ հավերժ չէ, իսկ սպառնալիքները կարող են բոլորովին հակադիր արդյունք տալ։
«Ընտրողին դուր չեկավ նման քաղաքականությունը։ «Եթե ինձ չընտրեք, կպատժվեք, իշխանությունը կզավթեն ահաբեկիչները, հետո ճրագով ման գաք՝ ինձ չեք գտնի» բովանդակությամբ պրոպագանդան, որով ստիպում են ընտրել չարյաց փոքրագույնը, դուր չեկավ ընտրողին։ Եթե դա աշխատող տարբերակ լիներ, ապա, Անկարայում չէին պարտվի, իսկ Ստամբուլում ընտրությունները կրկնելու անհրաժեշտություն չէր լինի», - գրում է հեղինակը։
Նրա կարծիքով՝ ամեն ինչ նման հետևանքներ չէր ունենա, եթե իշխող կուսակցությունը լսեր զգուշացումներն այն մասին, որ վախեցնելով ու սպառնալիքներով հեռու գնալ հնարավոր չէ։
Էրդողանի նախկին խորհրդականը եզրափակում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) վարքը իրականում միայն ձևական փոփոխություններ է կրել։ «Թող ոչ ոք չխաբվի․ այն հանգամանքը, որ այս ամենն արդեն որպես հավերժ իշխելու պայքար չի ներկայացվում, չի նշանակում, որ նախկինում կատարվածները պետք է մոռացվեն։ Հունիսի 23-ի ընտրությունները նաև նոր թեկնածուների միջև նոր պայքար էլ չեն լինելու։ Ընտրողը իր քվեն տալու է ոչ թե թեկնածուներին, այլ կողմնորոշվելով ըստ նրա՝ հավանություն տալի՞ս է արդյոք ինքը բոլոր այս զարգացումներին, թե՞՝ ոչ։ Ընդամենն այսքանը», - ամփոփում է Բեքին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |