Ռազմական06:22, 23 Մայիս 2019
Թուրքերը հերքում են, որ ԱՄՆ-ն վերջնաժամկետ է տվել Թուրքիային S-400-ների հարցով

Թուրքիայի փոխարտգնործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը հերքել է Ամերիկյան CNBC հեռուստաալիքը հայտնած այն տեղեկատվությունը, որի համաձայն՝ Վաշինգտոնը Թուրքիային 2 շաբաթ է տվել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերից հրաժարվելու համար։
Ինչպես հայտնի է, այդ համակարգերը այս ամառ Ռուսաստանը մատակարարելու է Թուրքիային։
Թուրք դիվանագետը նշել է, որ նման պահանջ պաշտոնական մակարդակով Թուրքիան ԱՄՆ-ից չի ստացել։ Նա ընդգծել է, որ նման վարկածներ նախկինում էլ էին շրջանառվում, երբ ԱՄՆ-ն, փորձելով խափանել ռուս-թուրքական գործարքը, S-400-ների փոխարեն Թուրքիային սկսեց առաջարկել ամերիկյան Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։
Քըրանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ ԱՄՆ-ն այդպես էլ չարձագանքեց աշխատանքային խումբ ստեղծելու մասին Թուրքիայի առաջարկին, որը հնարավորություն կտար լարված իրադրությունը քննարկել և կարգավորել։
Պատասխանելով լրագրողի՝ ամերիկյան F35 կործանիչների նախագծից Թուրքիայի հեռացվելու վերաբերյալ հարցին, թուրք պաշտոնյան ասել է.
«Այս պահին F-35-ների առկախման մասին որևէ խոսք չկա։ Մեր օդաչուները շարունակում են վերապատրաստվել ԱՄՆ-ում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |