Ռազմական13:06, 23 Մայիս 2019
Թուրքիայի ընդդիմությունը առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Ունալ Չևիքյոզը իշխանություններին առաջարկում է ժամանակավորապես հետաձգել Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի տեղակայումը։
Ինչպես հայտնի է Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք այդ համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները խիստ սրվել են։
Նա մեծ կարևորություն է տվել այդ հարցի շուրջ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկին, ինչին ի դեպ Վաշինգտոնը դեռևս չի արձագանքում։
«Ավելի հարմար կլիներ, եթե Թուրքիայի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև աշխատանքային հանձնաժողով ստեղծվեր, որի մասին ասել էր Թուրքիայի արտգործնախարարը։ Դա ողջամիտ ճանապարհ կլինի, որովհետև դա ոչ միայն Թուրքիայի և ԱՄՆ-ի, այլև ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հարցն է։ Մենք առաջարկում ենք, որ մինչև այդ հանձնաժողովի աշխատանքների ավարտը, S-400-ների տեղակայումը ժամանակավորապես հետաձգվի»,- ասել է Չևիքյոզը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |