Տարածաշրջան11:40, 23 Մայիս 2019
ԱՄՆ-ն առայժմ չի բավարարում Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու վերաբերյալ Թուրքիայի պահանջը

Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտնել է, որ առայժմ Սրիայի հյուսիսում անվտանգության գոտու վերաբերյալ Թուրքիայի պահանջը դրական պատասխանի չի արժանացել։ Ինչպես հայտնի է, Թուրքիան ցանկանում է, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտին անցնի իր վերահսկողության տակ։
«Չեմ կարծում, որ կարող է 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծվել։ Մենք դեռ չենք ընդունել անվտանգության գոտու վերաբերյալ Թուրքիայի պահանջը։ Ընդհանուր առմաբ Թուրքիան փորձում է Սիրիայի կառավարության դիրքորոշումը փոխել։ Այդ հարցում մենք միակարծիք ենք։ Մենք չենք ցանկանում Սիրիայում տեսնել երկրորդ Քանդիլը »,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում անհրաժեշտ է 32կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել: Թուրքիայի նախագահն էլ դրական էր գնահատել այդ առաջարկը և պահանջել էր, որ այն անցնի Անկարայի վերահսկողության տակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |