Քաղաքական07:06, 24 Մայիս 2019
Իրանի արտգործնախարար. «Գվադար նավահանգիստը կարող ենք կապել Թուրքիայի հետ»
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներին և Պակիստանի Գվադար նավահանգիստը Թուրքիայի հետ կապելու հնարավորությանը:
Զարիֆն անհրաժեշտություն է համարել, որ բոլոր երկրները պայքարեն ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ, քանի որ դրանք թիրախավորում են միջազգային կարգը:
Նախարարը նշել է, որ Իրանի հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգում գտնվող Չաբահար նավահանգիստը և Պակիստանի Գվադար նավահանգիստը մրցակից չեն, ընդհակառակը՝ միմյանց փոխլրացնող:
Նշենք, որ ԱՄՆ-ն Աֆղանստանի համար Չաբահար նավահանգիստը ազատել է պատժամիջոցներից:
Պատժամիջոցները շրջանցելու համար Զարիֆն ասել է.
«Կարող ենք օգտվել Գվադար և Չաբահար նավահանգիստների ներուժից: Գվադար նավահանգիստը կարող ենք երկաթ գծի միջոցով և հարավ-հյուսիս միջանցքով կապել Թուրքմենստանին, Ղազախստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին և նույնիսկ Թուրքիային»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |