Ռազմական12:45, 24 Մայիս 2019
Թուրք պրոֆեսորը կարծում է, որ ամերիկյան պատժամիջոցները Թուրքիային մեծ վնաս կհասցնեն

Թուրքիայում շարունակում են քննարկել, թե ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ-ի պատժամիջոցները Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա, եթե այնուամենայնիվ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը մատակարարվեն Թուրքիային։
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով։
Թեմայի շուրջ խոսել է Իզմիրի էկոնոմիկայի համալսարանի պրոֆեսոր Սըթքը Էգելին։ Վերջինիս կարծիքով, եթե Թուրքիայի նկատմամբ կիրառվի «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»-ը (CAATSA), ապա դա Թուքիայի համար ծանր հետևանքներ կունենա:
Պրոֆեսորը նշել է, որ մի շարք թուրքական զինատեսակների պահեստամասեր ԱՄՆ-ն է արտադրում և պատժամիջոցների շրջանակներում Վաշինգտոնը կարող է դրանց արտադրությունը դադարեցնել, ինչի հետևանքով Թուրքիային մեծ վնաս կհասցվի։
«Օրինակ թուրքական արտադրության ATAK ռազմական ուղղաթիռների շարժիչները գալիս են ԱՄՆ-ից»,-ասել է պրոֆեսորը։
Նա նաև նշել է, որ եվրոպական մի շարք երկրներ չեն ցանկանա ռազմական ոլորտում Թուրքիայի հետ կապերը զարգացնել՝ հաշվի առնելով ամերիկյան պատժամիջոցները, ինչպես նաև ռուս-թուրքական պայմանագիրը S-400-ների վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |