Քաղաքական07:47, 24 Մայիս 2019
Թուրքական սերիալում հայը ներկայացվում է որպես ստոր և դավաճան մարդ
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) քրդամետ կուսակցության անդամ Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը (TRT):
Պատճառն այն է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ հեռուստաալիքը ցուցաբերում է ակնհայտ կողմնակալություն:
Փայլանը նաև նշել է այն երևույթի վտանգավորության մասին, երբ հեռուստատեսությունը պատմական-քաղաքական սերիալների միջոցով փորձում է տարաբնույթ ուղերձներ հղել տարբեր հասցեատերերի:
Որպես օրինակ Փայլանը մատնանշել է պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ նկարահանված «Գահանիստ. Աբդուլհամիդ» (Payitaht Abdülhamid) հեռուստասերիալը, որն այժմ ցուցադրվում է TRT-ով ու կոնկրետ ուղերձներ է պարունակում։
Վերջերս այդ սերիալի միջոցով գրեթե սպառնալիքի հասնող ուղերձներ են հնչել Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հասցեին։
Եվ ահա նույն այդ սերիալում այս անգամ թիրախավորել են հայի կերպարը։ Կարո Փայլանը պատմել է, որ այդ սերիալում հայտնվել է հայի կերպար, ով ներկայացվում է իբրև ստոր, դավաճան մեկը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրա անունը հենց Կարո է։ Բնականաբար, ոչ պատահական:
Հայ պատգամավորը հիշեցրել է, որ օսմանյան բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ հայեր են եղել։ Հայ է եղել նաև հենց Աբդուլհամիդի հարազատ մայրը։ Իսկ այդ մասին սերիալում ոչինչ չի ասվում։ Հայը ներակայացվում է միայն դավաճանի կերպարով, անունն էլ՝ Կարո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |