Հոդված07:31, 30 Մայիս 2019
«Ռուսաստանը միակ երկրին է, որին այդպես էլ չկարողացանք հաղթել». թուրք վերլուծաբան

Թուրքական «Yeni mesaj» թերթում թուրք վերլուծաբան Աքըն Այդընը հրապարակել է մի ուշագրավ հոդված՝ «Ինչո՞ւ է Ռուսաստանը հանդուրժում Թուրքիային» վերտառությամբ։
Ըստ հեղինակի՝ վերջին տարիներին Թուրքիան Ռուսաստանի դեմ իրականակացրել է մի շարք քայլեր և հայտնվել է Ռուսաստանի համար հակադիր բևեռում, և Մոսկվան հանդուժել է այդ ամենը։
Թուրքիան Ռուսաստանի համար հակադիր ճակատում հայտնվեց Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ անելով մի շարք հակառուսական քայլեր և հայտարարություններ, և Մոսկվան դա էլ հանդուրժեց։
«Թուրքիան Ռուսաստանի դեմ գործեց նաև Ղրիմի հարցում՝ չճանաչելով դրա կցումը Ռուսաստանին: Ու Մոսկվան դարձյալ հանդուրժեց։ Սևծովյան նեղուցներում գոյություն ունեն կոնվեnցիաներ։ Թուրքիայի թույլտվությամբ ամերիկյան ռազմանավերը մուտք գործեցին Սև ծով։ Ռուսները նորից հանդուրժեցին։ Ռուսաստանը մեր հարցում հանդուրժողականություն ցուցաբերեց նաև Սիրիայում։ Մինչդեռ ԱՄՆ-ն, որն իբրև թե մեր բարեկամն է, օր օրի սպառնում է մեզ և փորձում մեզ ծուղակը գցել։ Մենք չկարողացանք փրկել սպանված ռուս դեսպանին, ով գնդակահարվեց Անկարայում։ Մենք խոցեցինք ռուսական ռազմական ինքնաթիռ, բայց Ռուսաստանը մեզ հետ կապերը վերջնականապես չխզեց։ Մոսկվան նույնիսկ դրանից հետո չասեց Թուրքիային կվառեմ և կոչնչացնեմ»,- շարադրում է դեպքերը հոդվածի հեղինակը։
Փորձելով պարզել, թե որն էր Թուրքիայի նկատմամբ Մոսկվայի այդչափ հանդուրժողականության պատճառը՝ Աքըն Այդընը նշում է, որ խնդիրը պետք է դիտարկել տնտեսական և քաղաքական հարթության մեջ: Ռուսաստանը, հաշվի առնելով Թուրքիայի ռազմավարական նշանականությունը, այդ ամենը հանդուրժեց միմիայն իր ժողովրդի շահերի համար։ Ըստ նրա՝ Մոսկվան շատ լավ հասկանում էր, թե ինչ տնտեսական և քաղաքական հետևանքներ կլինեն հակամարտության խորացման դեպքում։ Բացի ադ էլ կմեծանար ԱՄՆ-ի ազդեցությունը Մերձավոր արևելքում։
«Այդ իսկ պատճառով Ռուսաստանը Թուրքիայի հարցում կտրուկ քայլերի չգնաց։ Չդարձավ Թուրքիայի թշնամին»:
Անդրադառնալով ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հոդվածի հեղինակը կարծիք է հայտնում, որ եթե Անկարան ամերիկյան ճնշումների պատճառով հրաժարվի դրանցից, ապա Մոսկվայի համբերության բաժակը վերջնականապես կլցվի։
Վերջում թուրք վերլուծաբանը կոչ է հղում Թուրքիայի իշխանություններին. «Ի՞նչ օսմանյան ապտակից եք խոսում, եթե Ռուսաստանը միակ երկիրն է, որին այդպես էլ չկարողացանք հաղթել։ Եղեք ողջամիտ և ռացիոնալ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |