Քաղաքական07:47, 30 Մայիս 2019
ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի
ԱՄՆ-ի պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ եթե Թուրքիան ավարտին հասցնի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը, ապա Վաշինգտոնը կկիրառի CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքը:
«Լուրջ հետևանքներ կարող են լինել, այդ թվում նաև՝ պատժամիջոցներ»- ասել է Օրտագուսը, երբ բրիֆինգի ժամանակ անդրադարձել է ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև առաջացած ճգնաժամին:
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Թուրքիան իրենց դաշնակիցն է, ԻՊ-ի դեմ պայքարում կարևոր երկիր է, բայց դրանով հանդերձ ռուսական համակարգերի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել:
Օրտագուսը մասնավորապես ասել է. «Եթե Թուրքիայն կյանքի կոչի S-400-ների գնումը, ապա շատ լուրջ, շատ բացասական հետևանքների առաջ կկանգնի: Դրանք են՝ F-35 կործանիչների գնումը, այդ ծրագրին թուրքական արդյունաբերության մասնակցությունը և CAATSA օրենքով նախատեսված պատժամիջոցները: Դա շատ լուրջ է, շատ իրական և մենք շարունակում ենք ծայրաստիճան հետևողական լինել այս խնդրում»:
Նշենք, որ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքը ԱՄՆ-ն կիրառում է նաև Իրանի, Հյուսիսային Կորեայի և Կուբայի նկատմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |