Իրավական07:11, 30 Մայիս 2019
ՄԱԿ-ը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (ՄԻՀ) Թուրքիային 180 օր ժամանակ է տվել, որպեսզի ազատ արձակի 2017թ. Մալայզիայից Թուրքիային հանձնված երկու անձի: Նրանք ձերբակալվել են երկրում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպությանը» անդամակցելու մեղադրանքով:
ՄԱԿ-ի ՄԻՀ-ը Թուրքիայից պահանջել է նշված ժամկետում վերականգնել նրանց իրավունքները:
Անազատության մեջ գտնվող անձինք 13 տարի բնակվել են Մալայզիայում: Նրանցից մեկը գիտնական Իսմեթ Օզչելիքն է, իսկ մյուսը միջազգային «Time» դպրոցի տնօրեն Թուրգայ Քարամանը:
«Թուրքիայի իշխող կուսակցությունը պետք է ազատ արձակի գրողներին: Այս անձանց իրավունքները պետք է բավարար կերպով վերականգնվեն, քանի որ նրանք բռնության են ենթարկվել և զոհի կարգավիճակում հայտնվել»,-նշվում է ՄԻՀ-ի զեկույցում:
Զեկույցում հիշեցվում է նաև, որ Թուրքիան ստորագրել է մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները, ապա տեղեկացվում, որ այս իրավիճակի հետ կապված անհրաժեշտ է արդյունավետ միջոց գտնել:
Նշվում է, որ Թուրքիան նման գործողությունները կապում է արտակարգ դրության պայմանների հետ, ինչպես նաև այն պնդման հետ, թե սպառնալիք է ստեղծվել պետության անվտանգության համար, սակայն այդ հիմնավորումներն անընդունելի են և չեն կարողանում բացատրել, թե այդ անձինք ինչպիսի սպառնալիք են ստեղծել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչի հետևանքով մինչև այսօր 77.000 մարդ է ձերբակալվել: Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի անդամ լինելու և հեղաշրջում կամակերպելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |