Տարածաշրջան12:53, 31 Մայիս 2019
Էրդողանի և Իրաքյան Քուրդիստանի նոր նախագահի միջև հեռախոսազրույց է կայացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի նորընտիր նախագահ Նեչիրվան Բարզանիի միջև հեռախոսազրույց է կայացել։
Այդ մասին հայտնի է դարձել Թուրքիայի նախագահականի տեղեկատվության վարչության գրառումից Twitter-ում։
Էրդողանը Բարզանիին շնորհավորել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Մայիսի 29-ին խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքում Իրաքյան Քուրդիստանի նախագահ էր ընտրվել Նեչիրվան Բարզանին: Նա ներկայացնում է «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը»։ Խորհրդարանի 111 պատգամավորից 68-ը կողմ են քվեարկել Բարզանիի թեկնածությանը։
Մինչ նախագահ ընտրվելը, Նեչիրվան Բարզանին զբաղեցնում էր Իրաքյան Քուրդիստանի վարչապետի պաշտոնը՝ միաժամանակ կատարելով նաև նախագահի պարտականությունները, քանի որ Մասութ Բարզանին հրաժարական էր տվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |