Ռազմական06:42, 31 Մայիս 2019
Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիան ծրագրում է ռուսական S-400-ները տեղակայել Միջերկրական ծովում

Մամուլում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը տեղակայել երկրի հարավային ափին:
Ամերիկյան հեղինակավոր «Bloomberg»-ի փոխանցմամբ` Թուրքիան ծրագրում է դա անել այն բանից հետո, երբ Միջերկրական ծովում բնական գազի որոնման աշխատանքների պատճառով լարվածություն ունեցավ Կիպրոսի հետ:
Ըստ որոշ տեղեկությունների` Թուրքիան ծրագրում է S-400-ները տեղակայել ոչ միայն Միջերկրականի ափին, այլ նաև ռուսների կողմից Թուրքիայում կառուցվող «Akkuyu» ատոմակայանի հարակից տարածքում:
Թեմայի առնչությամբ Թուրքիայի կառավարությունը որևէ մեկնաբանություն չի արել:
Նշենք, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լարվածություն է առաջացել:
Նախօրեին ԱՄՆ-ի պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը հայտարարել էր, որ եթե Թուրքիան ավարտին հասցնի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը, ապա Վաշինգտոնը կկիրառի CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |