Իրավական08:09, 31 Մայիս 2019
Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցած օդաչուները ցմահ ազատազրկվեցին

Թուրքիայում ավարտվել է 2016-ի հեղաշրջման փորձին մասնակցած օդաչուների գործով դատավարությունը, որով անցնում էր 152 մեղադրյալ:
Նախօրեին կայացված նիստի ժամանակ 74 մեղադրյալի նկատմամբ ցմահ ազատազրկման որոշում է կայացվել: 74-ից 56-ն էլ դատապարտվել են 6-ից մինչև 29 անգամվա ցմահ ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:
Գործով անցնող ևս 34 անձի նկատմամբ հեղաշրջման փորձին օժանդակելու համար 12-18 տարվա ազատազրկման որոշումներ է կայացվել:
Հեղաշրջման փորձի օրերին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարին Աքընջը բազայից Չանքայա փախցրած նախկին գնդապետ Ուղուր Քափանը դատապարտվել է 29 անգամվա ցմահ ազատազրկման:
Գործով անցնող 31 կասկածյալ արդարացվել է:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2196 վիրավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |