Ռազմական08:06, 31 Մայիս 2019
Թուրքիան ընդլայնում է իր «Մագիլ» ռազմական օպերացիան Իրաքի հյուսիսում

Թուրքիայի օդուժի կողմից Հյուսիսային Իրաքի Զափ շրջանի ուղղությամբ իրականացվող ռազմական գործողության արդյունքում վնասազերծվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (PKK-ՔԲԿ) պատկանող մարտական դիրքեր, թաքստոցներ և զինապահեստներ: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը:
Զափ շրջանի ուղղությամբ թուրքական օդուժի հարձակումները կատարվում են մայիսի 27-ից իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական օպերացիայի շրջանակներում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ երբ թուրքական F4 կործանիչը վայրէջք է կատարել Մալաթիայում գտնվող Էրհաչ ռազմաբազայի տարածք, խոտանվել է, իսկ 2 օդաչուները դուրս են ցատկել` ստանալով մարմնական վնասվածքներ: Հավանաբար այդ կործանիչը պիտի կիրառվեր հետագա ռազմական գործողություններում:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Թուրքիայի օդային և ցամաքային ուժերը ներխուժել էին Հյուսիսային Իրաք և գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ։ Հս. Իրաքի Հաքուրքի շրջանի ուղղությամբ իրականացվող գործողություններում սպանվել են 19 քուրդ զինյալ և 2 թուրք զինվոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |