Իրավական07:47, 02 Հունիս 2019
Ստամբուլում անհայտ անձինք հարձակվել են հայաստանցի կնոջ վրա
Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ երկու անձինք ներխուժել են Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ բնակարան և դանակահրել նրան։ Աղբյուրը նշում է, որ կինը հայաստանցի է։
Նշվում է, երբ Արփինեի ամուսինը տանից դուրս է եկել, կարճ ժամանակ անց դիմակավորված անձինք դուռը թակել են և անմիջապես հարձակվել կնոջ վրա:
Դանակով իրականացված հարձակման հետևանքով հայ կինը վիրավորվել է, իսկ հարձակվողները փախուստի են դիմել, ասելով` «Սա սկիզբն է»։ Կինը հոսպիտալացվել է և կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւորական Զաքեոս Օհանյանը նշել է, որ հայաստանցի կնոջ տան պատին սպառնալից գրառումներ են եղել եւ խաչ է գծված եղել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |