Իրավական11:14, 03 Հունիս 2019
Facebook-ը Թուրքիային խոշոր տուգանք է վճարել
«Facebook» հանրահայտ սոցիալական կայքը Թուրքիային 1 մլն 650․000 թուրքական լիրա (շուրջ 281.000 ԱՄՆ դոլար) տուգանք է վճարել։ Տուգանքը մայիսի 10-ին նշանակել էր Թուրքիայի «Անձնական տվյալների պաշտպանության վարչությունը» (KVKK)՝ օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության խախտման մեղադրանքով։
Որոշման համաձայն՝ «Facebook»-ը ընդհանուր առմամբ խախտել է շուրջ 6․5 մլն օգտատիրոջ իրավունքները, որոնցից մոտ 300․000-ը Թուրքիայից են։
Թուրքիայում «Facebook»-ի հանրային քաղաքականության հարցերով տնօրեն Չաղաթայ Փեքյորուրը տեղեկացրել է, որ տուգանքն արդեն վճարվել է, սակայն ընկերությունը պատրաստվում է բողոքարկել որոշումն ու հետ պահանջել վճարված գումարը։ Նրա խոսքով՝ «Facebook»-ը համաձայն չէ թուրքական վարչության որոշման հետ, իսկ տուգանքը վճարվել է միայն այն պատճառով, որ այդպես է պահանջում ընթացակարգը։ Տուգանքը վճարելու հանգամանքը որևէ կերպ չի ազդում որոշման բողոքարկման իրավունքի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է լրագրության վիճակին Թուրքիայում։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Աղրըի նահանգապետ Մուստաֆա Քոչը տվյալներ է հրապարակել ընթացիկ տարում սահմանապահների կողմից կանխված միջադեպերի վերաբերյալ։
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Վարդանյանի՝ քանի դեռ հստակ սահմանված չէ նոր իշխանությունների արտաքին քաղաքականության կուրսը, չենք կարող ասել, թե նոր Սիրիան ինչպիսի հարաբերություններ կցանկանա ունենալ ՀՀ-ի հետ։
Հոդվածում մասնավորապես նշվում է Սիրիայի տարածքում Թուրքիայի ու Իսրայելի հնարավոր բախման մասին․
Նշենք, որ Սիրիայում Թուրքիայի դեսպանատունը գտնվում է Ռավդա Մեյդայի մերձակայքում։
Բացման արարողությանը մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ռեշադ Մեմեդովը։
Հոկտեմբերին Ստամբուլ մեկնած Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և դեպի դաշնակից երկիր ռազմական տեխնիկայի արտահանումը բնական է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |