Տարածաշրջան13:01, 03 Հունիս 2019
Թուրքիան շարունակում է զինուժ ուղարկել Հյուսիսային Իրաք

Թուրքիան շարունակում է Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանում իր ձեռնարկած «Մագիլ» ռազմական գործողությունը: Այն ուղղված է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների դեմ։
Գործողությունը մեկնարկել էր մայիսի 27-ի գիշերը։ Թուրքական աղբյուրը նշում է, որ ռազմական այդ օպերացիայի շրջանակներում թուրքական զինուժն օգտագործում է սեփական արտադրության զինատեսակներ, այդ թվում ATAK տեսակի հարձակվողական ռազմական ուղղաթիռներ, հաուբիցներ, անօդաչու թռչող սարքեր և այլն։
Աղբյուրը նշում է, որ այս պահին Թուրքիան լրացուցիչ ուժեր է ուղարկում Հյուսիսային Իրաք, որոնց կազմում նաև կան հատուկ նշանակության ուժեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |