Ռազմական11:52, 04 Հունիս 2019
Թուրքական քարոզչությունը «Medal Of Honor խաղի դրվագները ներկայացնում է որպես սեփական ռազմական օպերացիա (տեսանյութ)

Ըստ քրդական լրատվամիջոցի՝ Թուրքիան կեղծ տեսանյութեր է տարածում՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Մագիլ» ռազմական օպերացիայից:
Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը թուրքական լրատվամիջոցներին փոխանցում է ոչ թե իրական, այլ համակարգչային խաղերի տեսանյութեր և դրանք ներկայացնում է որպես իրականություն։ Տեսանյութերը վերցվել են այնպիսի հանրահայտ համակարգչային խաղերից, ինչպիսիք են՝ «Arma 3»-ը և «Medal Of Honor»-ը։
Դա պարզվել է այն բանից հետո, երբ տեսանյութեը դիտելիս նկատվել է, որ ուղղաթիռները վայրէջք են կատարում անբնական կերպով։
Նույն աղբյուրի համաձայն՝ թուրքական այդօրինակ քարոզչությունը նպատակ ունի մոլորեցնել հանրությանը և ստեղծել տպավորություն, թե իբր Թուրքիայի զինուժը Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացնում, թե իբր ռազմական ուղղաթիռների դեմ քուրդ զինյալներն ի զորու չեն պայքարել։ Այդ քարոզչությանը լծվել են հատկապես թուրքական իշխանամետ լրատվամիջոցները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |