Հասարակական09:24, 04 Հունիս 2019
Թուրքիայի բնակչության 99․9 տոկոսը աղտոտված օդ է շնչում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունիսի 5-ն ամեն տարի նշվում է որպես շրջակա միջավայրի համաշխարհային օր։ Թուրքիայում գործող «TEMA» հիմնադրամն այս առթիվ անդրադարձել է շրջակա միջավայրի պահպանման հիմնախնդիրներին։
Հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դենիզ Աթաչի խոսքով՝ այս տարի շրջակա միջավայրի համաշխարհային օրը ՄԱԿ-ի օրակարգում կլինի օդի աղտոտվածության հարցը։
Ուսումնասիրությունները վկայում են, որ օդի աղտոտվածությունը լուրջ խնդիր է նաև Թուրքիայի համար։ 2018թ․ 2․595 մարդու մասնակցությամբ Թուրքիայում անցկացված հարցումների ընթացքում հարցվածների 68 տոկոսը պնդել է, որ իր բնակության վայրում օդն ավելի է աղտոտվել՝ այդ հանգամանքը համարելով շրջակա միջավայրի ամենամեծ հիմնախնդիրներից մեկը։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության» չափանիշների հիման վրա կատարված մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայի բնակչության 99․9 տոկոսը աղտոտված օդ է շնչում։ Թուրքիայի նահանգներից ամենաաղտոտված օդ ունեն Քահրամանմարաշը, Մանիսան և Մուղլան, իսկ ամենից մաքուր է Արդահանի օդը։
2019թ․ մայիսին հրապարակված «Օդի աղտոտվածությունն ու առողջապահական խնդիրները» վերնագրով զեկույցի համաձայն՝ 2017թ․ Թուրքիայում գրանցված մահվան դեպքերի 13 տոկոսի պատճառը եղել է օդի աղտոտվածությունը։
Չնայած դրան՝ Թուրքիայում օրենքով որևէ կերպ սահմանված չէ օդի որակի վրա ազդող հիմանական գործոններից մեկի՝ PM2.5 մասնիկների (Particulate Matter) թույլատրելի չափաքանակի հարցը։ Մինչդեռ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը» համոզված է, որ եթե օդում այդ մասնիկների առավելագույն սահմանաչափը չխախտվի, ապա հնարավոր կլինի կանխել աշխարհի բնակչության յուրաքանչյուր տարիքային խմբում տարեկան 2․1 մլն մարդու վաղաժամ մահը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |