Միջազգային08:00, 05 Հունիս 2019
Խաղաղության ինստիտուտները կոչ են արել ԵՄ-ին՝ դադարեցնել Թուրքիայի հետ համագործակցությունը
Գերմանական առաջատար խաղաղության ինստիտուտները կոչ են արել Եվրամիությանը՝ վերջ դնել Թուրքիայի և նման ավտորիտար պետությունների հետ համագործակցությանը։
Նման կոչով են հանդես եկել Բոննի «Կոնվերսիայի միջազգային կենտրոնը» (BICC), Լայբնիցի «Խաղաղության և հակամարտության հետազոտման հեսսենյան հիմնադրամը» (HSFK), Համբուրգի «Խաղաղության ուսումնասիրությունների և անվտանգության քաղաքականության ինստիտուտը» (IFSH) և Դույսբուրգ-Էսսենի համալսարանի զարգացման և խաղաղության ինստիտուտը (INEF)։
Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հրապարկվել է նշված կառույցների համատեղ հեղինակած «2019թ․ խաղաղության զեկույցը»։ Ի դեպ, զեկույցը հրապարակվում է ամեն տարի՝ սկսած 1987թ․-ից։
Զեկույցում խիստ քննադատության է ենթարկվել փախստականների հոսքի դեմ ԵՄ-ի վարած քաղաքականությունը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ միջերկրածովյան տարածաշրջանում գործնականում անտեսվում է մարդկանց կյանքի իրավունքի պահպանման առաջնահերթությունը։
Նշվել է, որ ԵՄ-ն աչք է փակում իր սահմանները հատել փորձող մարդկանց համար ստեղծված ստորացուցիչ վիճակի վրա և նույնիսկ իր վարած քաղաքականությամբ նպաստում է այդ վերաբերմունքի շարունակմանը։ Արձանագրվել է, որ 2000 թ․-ից հետո առնվազն 35․000 մարդ է խեղդվել Եվրոպայի սահմանների մոտ։
Հեղինակները քննադատել են նաև Թուրքիայի, Լիբիայի և Սուդանի նման ավտորիտար կառավարման համակարգով աչքի ընկնող երկրների հետ փախստականների ներհոսքի դեմ պայքարի նպատակով ԵՄ-ի համագործակցությունը։ Կոչ անելով վերջ դնել ավտորիտար և բռնատիրական պետությունների հետ համագործակցությանը՝ խաղաղության ինստիտուտները զգուշացրել են այդ համագործակցության հնարավոր ռիսկերի մասին։
Մասնավորապես ընդգծվել է, որ ավտորիտար ռեժիմների հետ համագործակցության արդյունքում այդ երկրներում կարող են արգելակել ժողովրդավարական գործընթացները, ինչը կարող է հանգեցնել նոր ճգնաժամերի և գաղթի նոր ալիքների առաջացմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |