Տնտեսական11:02, 05 Հունիս 2019
Թուրքիան 8 կետով նահանջել է «Տնտեսության բացության համընդհանուր ինդեքսում»

Թուրքիայում զգալիորեն սահմանափակվել են թե ներքին, թե միջազգային շուկայում առևտրով զբաղվելու հնարավորությունները։ Այս մասին հայտնի է դարձել «2019թ․ Տնտեսության բացության համընդհանուր ինդեքսից», որը բնութագրում է ուսումնասիրվող երկրների՝ ներքին և արտաքին առևտրի հնարավորությունները։
Նախորդ տարի այս ինդեքսում 55-րդ հորիզոնականը զբաղեցրած Թուրքիան այս տարի նահանջել է 8 կետով՝ հայտնվելով 63-րդ տեղում։
Ցանկի առաջին հորիզոնականում տեղ է գտել Հոնգկոնգը, երկրորդում՝ Սինգապուրը, երրորդում՝ Նիդերլանդները։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Շվեյցարիան, Դանիան, Նորվեգիան, Անգլիան, Շվեդիան, ԱՄՆ-ը, Գերմանիան։ Վերջին հորիզոնականները զբաղեցրել են Եմենը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն ու Չադը։
Այս տարի զեկույցի հեղինակներն ուսումնասիրել ու դասակարգել են 157 երկրների առևտրատնտեսական հնարավորությունները։ Հավելենք, որ վերջին 10 տարվա ընթացքում համաշխարհային մակարդակով միջազգային առևտրային հնարավորություններն ու տնտեսական բացությունը աճել են 8 տոկոսով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |